Իսպանիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ — Պահանջում եմ, որ Պեդրո Սանչեսը պաշտպանի մեր ազգային անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, խաղաղ համակեցությունը․ նա ունի բոլոր ռեսուրսները, մնում է միայն հրամաններ արձակել

18:57, 31.07.2026

«Պահանջում եմ, որ Պեդրո Սանչեսը պաշտպանի մեր ազգային անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և խաղաղ համակեցությունը», — այս մասին հայտարարել է Իսպանիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալբերտո Նունյես Ֆեյխոոն։

«Ժողովրդական կուսակցության» նախագահը սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ երկրի գործող վարչապետի գործողությունները գնահատել է որպես թույլ և կոչ է արել ավելի վճռական արձագանքել։

«Որպես վարչապետ՝ նա ունի բոլոր անհրաժեշտ գործիքներն ու ռեսուրսները, մնում է միայն հրամաններ արձակել։ Որքան էլ լուրջ լինի այն, ինչ տեղի է ունենում, կառավարության արձագանքը թույլ է», — նշել է Ալբերտո Նունյես Ֆեյխոոն։

Ի գիտություն՝ վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիայի հյուսիսաֆրիկյան անկլավ Սեուտա է մուտք գործել մոտ 49 հազար միգրանտ։ Ի պատասխան սրան՝ Իսպանիայի կառավարության պարզաբանմամբ, անվտանգության նպատակով անկլավում կտեղակայվեն զորքերի լրացուցիչ ստորաբաժանումներ։

Նմանատիպ