Իսպանիայի Բարսելոնայի մետրոյում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում ավելի քան 100 մարդ բժշկական օգնության կարիք է ունեցել

13:57, 28.07.2026

Իսպանիայի Բարսելոնայի մետրոյում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում ավելի քան 100 մարդ բժշկական օգնության կարիք է ունեցել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուղևորների տարհանումն իրականացվել է արտակարգ ծառայությունների օգնությամբ, որից հետո հրշեջները կարողացել են մարել հրդեհը։

Տարհանված 120 ուղևորներից 115-ը նշել են առողջական խնդիրներ, իսկ 20-ը տեղափոխվել են բժշկական հաստատություն։

Դեպքի վայր են մոբիլիզացվել Բարսելոնայի հրշեջ ծառայության 22 անձնակազմ և 24 շտապօգնության խումբ։

Բարսելոնայի մետրոյի գործադիր տնօրեն Խավիեր Ֆլորես Գարսիայի խոսքով՝ մետրոյի թունելում հրդեհը նկատվել է գնացքից ժամը 17:30-ին: Նա ասել է, որ հրդեհը առաջացել է թունելի երեսպատման մի մասի կոտրվելուց։

Միջադեպի պատճառով փակվել է «Գլորիս» կայարանը, իսկ Կլոց կայարանում գնացքների երթևեկությունը դադարեցվել է։

Ըստ տեղեկությունների՝ զոհեր չկան։

Նմանատիպ