Իսպանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ երկիրը վետո կդնի ԵՄ ընդլայնման վրա, եթե կատալոներենը, գալիսիերենը և բասկերենը չհռչակվեն կազմակերպության պաշտոնական լեզուներ

17:00, 10.09.2026

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալվարեսը հայտարարել է, որ Իսպանիան վետո կդնի Եվրամիության ընդլայնման վրա, եթե կատալոներենը, գալիսիերենը և բասկերենը չհռչակվեն Եվրամիության  պաշտոնական լեզուներ։

Ըստ Ալվարեսի՝ Իսպանիայի կառավարությունը «աջակցում է» նոր երկրների անդամակցությանը Եվրամիությանը, սակայն նա գալիերենի, բասկերենի և կատալոներենի կարգավիճակը դարձրել է այս գործընթացի նախապայման։

«Մենք լիովին աջակցում ենք Եվրամիության ընդլայնմանը, բայց միևնույն ժամանակ պնդում ենք մեր պաշտոնական լեզուների հարցի լուծման վրա։ Անհավանական է, որ Եվրամիությանը  ավելացվի նոր պաշտոնական լեզու, եթե կատալոներենը, բասկերենը և գալիսիերենը արդեն չեն վայելում այս կարգավիճակը», – ասել է Իսպանիայի արտաքին գործերի նախարարը։

Ալվարեսի հայտարարությունը հնչել է Եվրամիության ընդհանուր գործերի խորհրդի նիստից առաջ, որը նաև կքննարկի ընդլայնման հարցերը։ Նիստը կկայանա սեպտեմբերի 22-ին։

Եվրահանձնաժողովը նախկինում հայտարարել էր, որ սեպտեմբերի վերջին կներկայացնի Եվրամիության նոր անդամ պետությունների համար սահմանափակումների և երաշխիքների առաջարկներ։

Նմանատիպ