Իսպանիայի արտաքին գործերի նախարարը հաստատում է, որ այսօր կամ վաղը կհրապարակվի այն երկրների ցուցակը, որոնց համար Եվրամիությունը հուլիսի 1-ից կբացի իր սահմանները
Եվրամիությունը ոչ ուշ քան երեքշաբթի կհրապարակի այն երկրների ցուցակը, որոնց համար միությունը հուլիսի 1-ին կբացի իր սահմանները: Այս մասին «կադենա» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար, Արանչա Գոնզալեսը:
Ինչպես ասել է Գոնզալեսը, Եվրամիությունում քննարկում են 15 երկրից բաղկացած ցուցակը, որոնց հետ Եվրամիությունը բացելու է իր սահմանները:
Ըստ «Reuters»-ի ցանկում ընդգրկվելու հիմնական չափանիշը կորոնավիրուսի տարածվածությունն է և ընդհանուր համավարակաբանական իրավիճակը:
Նշենք, որ Վրաստանը հայտնվել է այդ երկրների շարքում: