Իսպանիայի արտաքին գործերի նախարար. Թրամփի սպառնալիքները, թե ԱՄՆ-ն դուրս կգա ՆԱՏՕ-ից, Եվրոպային ստիպում են այլընտրանքներ փնտրել
Իսպանիայի արտաքին գործերի նախարար. Թրամփի սպառնալիքները, թե ԱՄՆ-ն դուրս կգա ՆԱՏՕ-ից, Եվրոպային ստիպում են այլընտրանքներ փնտրել

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ նախագահի սպառնալիքը, թե ԱՄՆ-ն կլքի ՆԱՏՕ-ն, Եվրոպային ստիպում է անվտանգության ապահովման այլընտրանքային մեխանիզմներ փնտրել։

Ալբարեսն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը սպառնացել է դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից այն պատճառով, որ ԱՄՆ դաշնակիցները հրաժարվել են օգնել Վաշինգտոնին Իրանի դեմ պատերազմում և Հորմուզի նեղուցի բացման հարցում։

Իսպանիայի արտաքին գործերի նախարարը նաև ասել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները սոլիդարություն են հայտնել 2001 թվականին ԱՄՆ-ի դեմ իրականացված ահաբեկչություններին ի պատասխան։

«ՆԱՏՕ-ն փոխշահավետ դաշինք է ինչպես եվրոպացիների, այնպես էլ ամերիկացիների համար, սակայն ԱՄՆ վարչակազմի հայտարարությունները և նոր դիրքորոշումները եվրոատլանտյան անվտանգության հարցերում մեզ՝ եվրոպացիներիս, դրդում են վճռական քայլ անել առաջ՝ մեր սուվերենության և պաշտպանության ոլորտում։ Մեր քաղաքացիների անվտանգությունը և սպառնալիքների զսպումը պետք է վերցնենք մեր ձեռքը», – հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարարը։

Նրա պարզաբանմամբ՝ Եվրոպական միությունը պետք է ստեղծի միասնական եվրոպական բանակ և իրականացնի պաշտպանական արդյունաբերությունների ինտեգրում, ինչպես նաև ստեղծի միասնական թվային շուկա և կապիտալի շուկաների միություն։