Իսպանիայի արեւելքում գնացքը կրակի մեջ է հայտնվել, ինչի հետեւանքով տուժել է 10 մարդ
Իսպանիայի արեւելքում գնացքը կրակի մեջ է հայտնվել, ինչի հետեւանքով տուժել է 10 մարդ

Իսպանիայի արեւելքում գնացքը կրակի մեջ է հայտնվել, ինչի հետեւանքով տուժել է 10 մարդ, որոնցից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են։

Գնացքը Վալենսիայից Սարագոսա էր գնում, երբ Բեժիս քաղաքով անցնելիս ուժեղ քամու պատճառով հրդեհի մեջ է հայտնվել:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ խուճապի մատնված ուղեւորներից ոմանք, չնայած վարորդի կանչին, դուրս են եկել գնացքից։ Վարորդը կարողացել է գնացքը դուրս բերել հրդեհից՝ շարժվելով վերջին վագոնով և հետընթաց կատարելով։ Վթարի պահին գնացքում 48 մարդ է եղել։