Իսպանիան սկսել է տարհանել ուղևորներին այն զբոսանավից, որտեղ տարածվել է «հանտավիրուսը»
Իսպանիան սկսել է տարհանել ուղևորներին այն զբոսանավից, որտեղ տարածվել է «հանտավիրուսը»

Իսպանիան սկսել է տարհանել ուղևորներին զբոսանավից, որտեղ տարածվել է «հանտավիրուսը» Կանարյան կղզիների Տեներիֆեի ափերին։ Այս մասին գրում է BBC-ն։

BBC-ի փոխանցմամբ՝ Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիան հայտարարել է, որ նավի վրա գտնվող մարդկանց դուրս բերելու գործողություն է ընթանում, և նրանցից ոչ մեկը ախտանիշներ չունի։

Տարհանման առաջին փուլում բժշկական դիմակներով հագեցած ուղևորները դրվել են նավակների մեջ և տարվել ափ, որտեղ նրանց դիմավորել են հատուկ հագեցած բժշկական անձնակազմը և փրկարարները։ Ուղևորներին նավահանգստից ավտոբուսով տարհանել են Թեներիֆեի օդանավակայան, որտեղից նրանք չարտերային չվերթներով կվերադառնան տուն։

Առաջին փուլում տարհանվել է 14 իսպանացի քաղաքացի, որին հաջորդել են Նիդեռլանդների, Գերմանիայի և Հունաստանի քաղաքացիները, ինչպես նաև անձնակազմի մի մասը։ Նախատեսվում են առանձին չվերթներ դեպի Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և Ավստրալիա։

Ներկայումս կա հանտավիրուսի ութ հաստատված դեպք, և վիրուսից մահացել է երեք մարդ։

Հանտավիրուսը հազվագյուտ հիվանդություն է, որը սովորաբար առաջանում է վարակված կրծողների մեզի, կղանքի կամ թքի հետ շփումից։