Իսպանիան Իրաքում տեղակայված 200 զինվորականների տեղափոխում է Թուրքիա և այլ երկրներ՝ անվտանգության նկատառումներից ելնելով
Իսպանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Իսպանիան Իրաքում տեղակայված 200 զինվորների տեղափոխել է Թուրքիա և այլ երկրներ։
Նախարարությունը հայտնել է, որ Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի ֆոնին մոտ 100 իսպանացի զինվորներից բաղկացած խումբն արդեն տեղափոխվել է Թուրքիայի անվտանգ գոտի։ Այնուհետև զինվորները Թուրքիայում գտնվող ԱՄՆ ավիաբազայից կմեկնեն Իսպանիա։
Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը նշել է, որ որոշումը կայացվել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համակարգված համագործակցությամբ։
Իրաքում տեղակայված զինվորները միջազգային գործողության և ՆԱՏՕ-ի Իրաքյան առաքելության մաս են կազմել, որի նպատակն է ամրապնդել Իրաքի անվտանգության ուժերը։