Իսպանական Տեներիֆե կղզուց հրդեհի պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Իսպանական Տեներիֆե կղզուց հրդեհի պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել

Իսպանական Տեներիֆե կղզուց հրդեհի պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել։ Հրդեհը մոլեգնում է կղզու հյուսիսային հատվածում։

Կանարյան կղզիների արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ շաբաթ օրվա կեսօրին աղետի գոտուց տարհանվել է 26 հազար մարդ։ Հրդեհի մարմանը խոչընդոտում է օդի բարձր ջերմաստիճանը և ուժեղ քամին, հետևաբար, պայմանների վատթարացման պատճառով տարհանման գործընթացը կշարունակվի նաև կիրակի օրը։

Հրդեհից տուժել է 11 բնակավայր։ Մինչ այժմ այրվել է հինգ հազար հեկտար։

Հրդեհը բռնկվել է Տեներիֆե կղզու Տեյդե հրաբխի շրջակա ազգային պարկում։

Ինչպես լրատվամիջոցներին ասել է Տեներիֆեի խորհրդի նախագահ Ռոզա Դավիլան, կառավարության առաջնային խնդիրն է պաշտպանել քաղաքացիների կյանքը։ Նրա տեղեկություններով՝ այս փուլում տները այրված չեն։