Իսպանական օդերևութաբանական ծառայությունը ահազանգ է տարածել Մադրիդում և ութ նահանգում՝ ձյան ու ուժեղ քամու պատճառով

12:13, 09.01.2021

Իսպանիայում ձյան առատ տեղումները խնդիրներ են առաջացրել ճանապարհներին: Մադրիդի օդանավակայանը փակվել է եղանակային պայմանների պատճառով: Ըստ «Reuters»-ի, հազարավոր մարդիկ մնացել են ճանապարհներին: Երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է:

Իշխանությունրը քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ առանց շտապ անհրաժեշտության փողոց դուրս գալուց:

Իսպանական պետական ​​օդերեւութաբանական ծառայությունը ահազանգ է տարածել Մադրիդում և ութ նահանգում՝ առատ ձյան, սառնամանիքի և ուժեղ քամու պատճառով:

Նմանատիպ