Իսպանական կղզի՝ Տեներիֆեյում փոթորկի հետևանքով երեք մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
Իսպանական Տեներիֆե հանգստավայր կղզում ուժեղ փոթորկի հետևանքով երեք մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել։
Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ կղզու հյուսիսում գտնվող Լա Գուանչա լողափում փրկարարական ուղղաթիռը գտել է ջուրը ընկած տղամարդու և տեղափոխել նրան հիվանդանոց, սակայն տղամարդը մահացել է ժամանելուն պես։
Բացի այդ, 15 վիրավորներից երեքը, ըստ տեղեկությունների, հոսպիտալացվել են ծանր վնասվածքներով։