Իսլանդիայում, ընթացիկ տարվա հունվարին, ապաստան է խնդրել Վրաստանի 6 քաղաքացի, այդ թվում հինգ տղամարդ և մեկ կին: Դրա հետ մեկտեղ, երկրի իմիագրացիոն ծառայությունը քննարկել է Վրաստանի քաղաքացիների 15 դիմում և բոլոր գործերին տվել բացասական պատասխան: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքէջում:
Նույն գերատեսչության տեղեկությամբ, Վրաստանի քաղաքացիների կողմից Իսլանդիայի ապաստան ստանալու պահանջը 2017 թվականին կտրուկ ավելացել է:
Եվրամիության խորհրդի այցագրային խմբի հանդիպմանը, որը կայացել է ընթացիկ տարվա հունվարին, Բրյուսելում, Վրաստանի կողմից ապատասան փնտրողների ցուցանիշի ավելացման հարցը բարձրացրել էին Շվեդիան և Իսլանդիան: