Իսլանդիայում ապաստան փնտրող Վրաստանի քաղաքացիների քանակը կտրուկ նվազել է
Իսլանդիայում ապաստան փնտրող Վրաստանի քաղաքացիների քանակը կտրուկ նվազել է

Իսլանդիայում ապաստան փնտրող Վրաստանի քաղաքացիների քանակը կտրուկ նվազել է: Երկրի ներգաղթի ծառայության տվյալներով, հունվարին գրանցվել է վեց դիմում, իսկ փետրվարին երեք:

Բացի այդ, հունվար-փետրվար ամիսներին, ներգաղթի ծառայությունը քննարկել է 42 մինչ այդ ներկայացրած դիմում և փախստականի կարգավիճակ չի շնորհել ոչ մի Վրաստանի քաղաքացու:

Իսլանդիայում ապաստան փնտրող Վրաստանի քաղաքացիների քանակը աճել էր անայցագրային ռեժիմի հաստատումից հետո: Անցած տարի հունիսին գրանցվել է 40 դիմում, հուլիսին 64- օգոստոսին 89, սեպտեմբերին 39: Գործակալության լրատվությամբ, ապաստան փնտրող անձանց քանակը սկսվեց նվազել 2017թ. հոկտեմբերին, 18 դիմում, նոյեմբերին 14, իսկ դեկտեմբերին 3:

Նշենք, որ Իսլանդիան հուլիսին Վրաստանին շնորհել է անվտանգ երկրի կարգավիճակ: