Իսլանդիան անցած տարի Վրաստանի ոչ մի քաղաքացու ապաստան չի տվել
Իսլանդիան անցած տարի Վրաստանի ոչ մի քաղաքացու ապաստան չի տվել

Իսլանդիայում անցած տարի Վրաստանի ոչ մի քաղաքացի ապաստան չի ստացել: 2018 թվականի վիճակագրությունը հրապարակել է երկրի ներգաղթի տնօրինությունը:

Իսլանդիայում համապատասխան խնդրանքով քննարկվել է Վրաստանի քաղաքացու 84 դիմում, այստեղից 65 գործով որոշումը բացասական էր, իսկ 19 դիմումի քննարկումը դադարեցվել է այլ պատճառով:

Ապաստան ստանալու խնդրանքով անցած տարիի  նոր դիմում է ներկայացրել Վրաստանի 39 քաղաքացի, որը 2017 թվականի հետ համեմատ 7 անգամ պակաս է: 2017 թվականին գրանցվել է ապաստան խնդրելու 289 դիմում: Նշված ցուցանիշով Վրաստանը առաջատարն էր: Իսկ անցած տարի դիմումների քանակով զբաղեցրել է 7-րդ տեղը:

Իսլանդիան Վրաստանը ներառել է անվտանգ երկրների ցուցակում, որը նվազեցրել է դիմումների քննարկման ժամկետները: