Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը, ենթադրաբար, Իսրայելին է փոխանցել պատանդի մարմինը։
Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փոխանցումն իրականացվել է «Կարմիր խաչի» միջնորդությամբ։
Եթե նույնականացումից հետո հաստատվի, որ մարմինը նախկին պատանդինն է, ապա դա նշանակում է, որ Գազայի հատվածում դեռ մնում են հինգ այլ պատանդների մարմիններ։
Պաղեստինյան խմբավորումները չեն հստակեցնում, թե որ պատանդի մարմինն է փոխանցվել Իսրայելին։