Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հայտարարում է, որ «Հեզբոլլահի» հետ միասին հրթիռային հարձակումներ է իրականացրել Իսրայելի վրա։ Տեղեկությունը տարածում է իրանական Tasnim պետական լրատվական գործակալությունը։
Նրանց փոխանցմամբ՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ռազմածովային ուժերը նույնպես լիբանանյան զինված խմբավորման հետ համատեղ գործողություն են իրականացնում։
Բացի այդ, «Բի-բի-սի»-ն գրում է, որ Թել Ավիվում, Իսրայելի կենտրոնական հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափի մի մասում օդային տագնապ է հայտարարվել։
Հարձակման հետևանքով զոհերի կամ վնասների մասին տեղեկություն առայժմ չի տարածվել։