Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի բազայի վրա
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի բազայի վրա

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) հայտարարում է, որ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի բազային:

Բազայի վրա հարձակումն իրականացվել է հրթիռների և անօդաչուների երկու ալիքով։

Հայտարարության մեջ նշվում է, որ բազայում ռմբակոծվել են հիմնական օբյեկտները, այդ թվում՝ անօդաչուների դեմ պայքարի պաշտպանական համակարգերը, անօդաչուների պահպանման և տեխնիկական սպասարկման վայրերը, օժանդակ սարքավորումները և վառելիքի բաքերը:

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» փոխանցմամբ՝ հարվածը հաջողությամբ իրականացվել է ամերիկացի զինվորականների հավաքատեղիների ուղղությամբ՝ նրանց զգալի վնաս հասցնելով։