Իսկապես չեմ ցանկանում, որ Վրաստանում տեսնենք միայն այսպես կոչված էլիտար դպրոցներ. Մամուկա Բախտաձե

12:08, 06.02.2019

Իսկապես չեմ ցանկանում, որ Վրաստանում տեսնենք միայն այսպես կոչված էլիտար դպրոցներ,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է կրթության բարեփոխման ամփոփիչ շնորհանդեսի ժամանակ: Նրա խոսքերով, Վրաստանում բոլոր դպրոցները պետք է լինեն հաջողակ և բարձ որակի:

Վարչապետի խոսքերով, կառավարության առաջնահերթությունը լինելու է ուսուցչի տեղը և նրա հասարակական կարգավիճակը:

«ՈՒսուցիչների վարձատրումը դառնալու է ադեկվատ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու հատուկ կարիքներ ունեցող աշակերտներին, և նրանց դպրոցի կյանքին ինտեգրմանը: Պետք է ապահովվի անվտանգ և բռնությունից ազատ միջավայր, շարունակվելու է դպրոցների կառուցում-վերանորոգումը: Իսկապես չեմ ցանկանում, որ Վրաստանում տեսնենք միայն այսպես կոչված էլիտար դպրոցներ: Վրաստանում բոլոր դպրոցները պետք է լինեն հաջողակ և բարձ որակի: Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու տարածաշրջաններին, որտեղ հիմնախնդիրները ավելի են զգացվում»,-հայտարարել է վարչապետը:

Նրա հայտարարությամբ, կրթությունը և գիտությունը կոմպլեքսային համակարգ է և կազմված են բազմաթիվ միմյանց հետ փոխկապված մասնիկներից: Այսպիսով բարեփոխումներին մասնակցում են փորձագետներ և կրթության ոլորտի մասնագետներ:

Նմանատիպ