Իշխող Լեյբորիստական կուսակցությունը հաղթանակ է տարել Ավստրալիայի ընտրություններում
Ավստրալիայի ընտրություններում հաղթանակ տարավ իշխող Լեյբորիստական կուսակցությունը։ Այս մասին գրում է «Ռոյթերս» գործակալությունը։
Ինչպես հայտարարել է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն, ավստրալացի ժողովուրդը քվեարկել է ավստրալական արժեքների օգտին։
«Մեր կառավարությունը կընտրի ավստրալիական ուղին, քանի որ մենք հպարտ ենք նրանով, թե ովքեր ենք և այս երկրում միասին կառուցած ամեն ինչով։ Մենք կարիք չունենք ուրիշներից խնդրելու, փոխառելու կամ պատճենելու։ Մենք ոգեշնչում չենք փնտրում արտասահմանից։ Մենք այն գտնում ենք այստեղ՝ մեր արժեքների և մեր ժողովրդի մեջ», – հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը։
Ավստրալիայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Լեյբորիստական կուսակցությունը ներկայումս 150 տեղանոց Ներկայացուցիչների պալատում ստացել է 82 տեղ։ Ընդդիմադիր Լիբերալ-ազգային կոալիցիայի առաջնորդ Փիթեր Դաթոնն արդեն ընդունել է ընտրություններում իր պարտությունը և շնորհավորել Ալբանեզեին հաղթանակի կապակցությամբ։