Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Բոլնիսի մունիցիպալիտետի բնակչությունը կարտոֆիլի ռեալիզացիայի առումով չի ունենա խնդիրներ

Կփորձենք հնարավորինս աջակցել բնակչությանը, որպեսզի չփչան իրենց բերքը և խնդիրներ չառաջան ռեալիզացիայի հարցում: Այս մասին հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարար Սոլոմոն Պավլիաշվիլին:

Այսօր գյուղատնտեսության փոխնախարար Սոլոմոն Պավլիաշվիլին և Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին հանդիպել են Նախիդուրի, Ղիդիղուրի և Փարիզի գյուղերի բնակչությանը:

Ինչպես նշել է Սոլոմոն Պավլիաշվիլին, կարտոֆիլի հավաքի ժամանակը խիստ կարճ է և, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հստակ մեխանիզմների մշակում:

Ինչպես նշել է Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին, շրջանում համաճարակի դինամիկան որոշակի չափով կանգ է առել: