Իշխանության հայտարարած առաջնահերթությունն է, Վրաստանի բոլոր շրջաններն ունենան զարգացման հավասար հնարավորություններ, յուրաքանչյուր քաղաքացու համար ստեղծենք հավասար պայմաններ. Մամուկա Բախտաձե

14:19, 24.11.2018

Ինչպես տեղյակ եք, մեր իշխանության հայտարարած առաջնահերթությունն է, որ Վրաստանի բոլոր շրջաններն ունենան զարգացման հավասար հնարավորություններ, համապատասխանաբար, յուրաքանչյուր քաղաքացու համար ստեղծենք հավասար պայմաններ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Ծնորիում Հանրային կենտրոնի բացման միջոցառմանը:

Նրա խոսքով, շրջանների բնակչության համար միանման պետք է հասանելի լինեն այնպիսի ծառայություններ, ինչպիսին է կրթությունը, առողջապահությունը և սոցիալական ենթակառուցվածքը:

«Այսօր Ծնորիում բացում ենք Հանրային կենտրոն, որն իրոք նվեր է Ծնորիի բնակչության համար: Այս Հանրային կենտրոնն ապահովելու է նույնպիսի որակի ծառայություններ, ինչպիսին ունենք մեր մեծ քաղաքներում:

Լավ է, որ միևնույն ժամանակ կլինի հանդիպումների դահլիճ, որը հնարավորություն կտա, որ այսօրվանից Ծնորիում անցկացվեն կարևոր հանդիպումներ»,- հայտարարել է վարչապետը:

Վարչապետ Մամուկա Բախտաձեն և արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին Սիղնաղի մունիցիպալիտետի Ծնորի քաղաքում բացել են Հանրային կենտրոն:

Ծնորիի Հանրային կենտրոնը Կախեթիում արդեն 10-րդն է: Այն սպասարկելու է քաղաքի մոտ գտնվող 13 գյուղի մոտ 30 000 բնակչի:

Նմանատիպ