Իսահակ Հերցոգը պնդում է, որ Իրանը շարժվում է 20,000 բալիստիկ հրթիռների պաշար կուտակելու ուղղությամբ, ինչը Իսրայելին և ԱՄՆ-ին դրդել է «արագ գործել»
Իսահակ Հերցոգը պնդում է, որ Իրանը շարժվում է 20,000 բալիստիկ հրթիռների պաշար կուտակելու ուղղությամբ, ինչը Իսրայելին և ԱՄՆ-ին դրդել է «արագ գործել»

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ Իրանը արագորեն առաջ է շարժվում 20,000 բալիստիկ հրթիռների պաշար ստեղծելու ուղղությամբ։

Հերցոգի խոսքով՝ սա հիմնական պատճառներից մեկն էր, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները որոշեցին «արագ գործել» և վերացնել սպառնալիքը։

Իսրայելի նախագահը նշել է, որ Իրանը չի պահպանում միջազգային իրավունքի որևէ նորմ։

Իսրայելի նախագահին հարցրել են, թե ինչու է Իսրայելը հարձակվում Իրանի սահմաններից դուրս, մասնավորապես՝ Լիբանանի սահմաններից դուրս։

«Մենք դա չենք արել, մեզ վրա հարձակվել են», – պատասխանել է Իսահակ Հերցոգը՝ նշելով, որ նրանք արձագանքում էին Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման հարձակմանը։