Իսահակ Հերցոգ. Ամստերդամում իսրայելցիների վրա հարձակումը նախազգուշական նշան է այն երկրների համար, որոնք պաշտպանում են ազատության արժեքները
«Ամստերդամի հարձակումը նախազգուշական նշան է այն երկրների համար, որոնք պաշտպանում են ազատության արժեքները»,- ասել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը։
«Այսօր առավոտյան մենք արթնացանք ցնցող պատկերներով և տեսանյութերով, որոնք հուսով ենք, որ ստիպված չենք լինի տեսնել հոկտեմբերի 7-ից հետո։ Սա լուրջ միջադեպ է, նախազգուշական նշան ցանկացած երկրի համար, որը ցանկանում է պաշտպանել ազատության արժեքները»,- գրել է Հերցոգը սոցցանցում։
Հերցոգն ասել է, որ վստահում է Նիդեռլանդների իշխանություններին «անհապաղ գործելու և ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները հարձակման տակ գտնվող բոլոր իսրայելցիներին պաշտպանելու, որոնելու և փրկելու և Իսրայելի քաղաքացիների նկատմամբ բռնությունը բոլոր անհրաժեշտ միջոցներով վերացնելու համար»:
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ երեք իսրայելցի անհետ կորած է համարվում։
Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆն ասել է, որ սարսափած է Ամստերդամում իսրայելցի ֆուտբոլասերների վրա անընդունելի հակասեմական հարձակումներից: Նրա խոսքով՝ մեղավորները կհայտնաբերվեն, և նրանք կպատժվեն։
Ամստերդամի «Այաքս»-«Մաքաբի Թել Ավիվ» ֆուտբոլային խաղից հետո հարձակման են ենթարկվել Իսրայելի քաղաքացիներ, տաս մարդ վիրավորվել է։ Ամստերդամի ոստիկանությունը հայտնել է, որ խաղից հետո 57 մարդ է ձերբակալվել։