Իրմա Ինաշվիլին Մամուկա Բախտաձեին ՝ ձեր ապագա զեկույցում սպասում եմ պատասխանի, երբ և ինչպես է այս երկրում վերականգնվելու արդարությունը
Մենք իրական քննարկումներին ներգրավվելու ենք 2-3 շաբաթ անց, երբ դուք կներկայացնեք իրական կառավարությունը և հարցեր կունենանք հենց այդ կառավարության անդամների հասցեին,-այս հայտարարությունը արել է «հայրենասերների դաշինքի» լիդեր Իրմա Ինաշվիլին, խորհրդարանի լիագումար նիստին ելույթ ունենալու ժամանակ:
Ինչպես նշել է իրմա Ինաշվիլին, եթե արդարությունը չվերականգնվի, այս երկրում խաղաղություն և կայունություն չի լինի:
«Այժմ, որ հարցեր առաջադրեմ, չգիտենք այս ժամանակավոր կառավարությունից ով կմնա և ով չի մնա, այսպիսով իմ հարցերը կլինեն անիմաստ: Միակ հարցը, որը կարող եմ առաջադրել այն է, որ ինչու համարենք մենք պատգամավորներս, կամ դուք կառավարության անդամները: Մենք բոլորս ունենք մեկ նպատակ, ինչ որ բարիք բերենք այս երկրին: Սակայն ոմանք քաղաքականություն են գնում վատ գործեր անելու համար: Այստեղ նստած են մարդիկ, և լավ կլիներ, որ նրանց գործերը հետաքննվեր և ապացուցվեր մեղքը և նրանք կգնային իրենց իսկ կողմից կառուցված Մատրոսովի բանտ: Այսպիսով ձեր ապագա զեկույցում սպասում եմ պատասխանի, երբ է այս երկրում վերականգնվելու արդարությունը»,-հայտարարել է Իրմա Ինաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan