Իռլանդիայում պայքարում են «Հանա» հզոր փոթորիկի դեմ: Երկրի հարավային մասում մոլեգնող աղետի պատճառով, տարածաշրջանում մոտ 21 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաներգիայի:
Ամենաբարդ վիճակը Կերիի և Կլերի կոմսություններում է, որտեղ հայտարարված է տագնապի կարմիր նշան:
Տեղի իշխանությունը բնակչությանը կոչ է անում մնալ տներում: Տարածվում է տեղեկություն մի քանի տուժածի մասին, սակայն նրանց ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ:
Աղետի գոտում ուժգի քամու, անձրևի և ջրհեղեղի պատճառով չեղարկվել են ավիաչվերթները, դադարեցվել է ծովային երթևեկությունը: Տեղաշարժը սահմանափակվել է նաև ավտոճանապարհներին: