Իռլանդիայի վարչապետը անընդունելի է համարում Դոնալդ Թրամփի Իրանի «քարի դար» վերադառնալու մասին պնդումը
Իռլանդիայի վարչապետը անընդունելի է համարում Դոնալդ Թրամփի Իրանի «քարի դար» վերադառնալու մասին պնդումը

Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը անընդունելի է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի «քարի դար» վերադառնալու մասին պնդումը: Մարտինի խոսքով՝ Իրանի քաղաքացիները չեն մասնակցում պատերազմին և պետք է պաշտպանված լինեն։

«Սա անընդունելի է: Պատերազմին մասնակցող յուրաքանչյուրի համար առաջնահերթությունը պետք է լինի անմեղ քաղաքացիների պաշտպանությունը: Մենք միշտ կարող ենք փորձել մեկնաբանել նախագահ Թրամփին՝ հիմնվելով նրա ասածների և իրականում արածների վրա», – ասել է Իռլանդիայի վարչապետը։

Տեղեկատվության համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կշարունակի ոչնչացնել Իրանը և երկիրը վերադարձնել քարի դար։