«Իրիաո» խումբը, որը «Եվրատեսիլ» երգի մրցույթին կներկայացնի Վրաստանը, գտնվում է այս տարվա հյուրընկալող երկրում, Պորտուգալիայում:
Երաժիշտները այսօր մեկնել են Պորտուգալիա: Նրանք մասնակցելու են տեսաբացիկների նկարահանմանը:
30 վայրկյանանոց տեսահոլովակը հանդիսատեսն առաջին անգամ կդիտի մայիսի 10-ին, վրաց մասնակիցների ելույթից առաջ: