«Իրիաոյի» ելույթը Եվրատեսիլ 2018-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2018»-ի երկրորդ կիսաեզրափակիչում Վրաստանը ներկայացնող «Իրիաո» խումբը արդեն երգել է: Խումբը բեմ է դուրս եկել 10 համարի ներքո:

Իրիաոն կատարել է «Քեզ համար» երգը:

Առաջին կիսաեզրափակիչ փուլում Վրաստանը, մասնակիցների օգտին քվեարկելու հնարավորություն չուներ, քանզի Վրաստանի ներկայացուցիչը չէր մասնակցում: Իսկ այսօր, երկրին տրվել է ընտրություն անելու հնարավորություն, քանզի «Իրիաոն» մասնակցել է եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչին:

Վրաստանի բնակչությանը քվեարկելու հնարավորություն է տրվելու նաև եզրափակիչ համերգին:

Ինչ վերաբերում է Վրաստանի ներկայացուցչի օգտին քվեարկելու կարգին, եթե գտնվում եք՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Ավստրալիայում, Լեհաստանում, Մալթայում, Հունգարիայում, Լատվիայում, Շվեդիայում, Մոնտենեգրոյում, Սլովենիայում, Նորվեգիայում, Ռումինիայում, Սերբիայում, Սան Մարինոյում, Դանիայում, Ռուսաստանում, Մոլդովայում և ՈՒկրաինայում, պետք է միացնեք այդ երկրի հանրային հեռարձակողը:

Դրանից հետո, Վրաստանին ձայն տալու համար պետք է զանգահարեք, կամ ուղարկեք «Իրիաո» խմբի ելույթի համարը՝ «10» թիվը, եկրանի վրա նշված հեռախոսահամարին: