«Քեզ համար» - «Եվրատեսիլ 2018»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում այսօր երգելու է «Իրիաո» խումբը
«Քեզ համար» - «Եվրատեսիլ 2018»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում այսօր երգելու է «Իրիաո» խումբը

«Եվրատեսիլ 2018»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում, այսօր ելույթ է ունենալու Վրաստանը ներկայացնող «Իրիաո» խումբը:

«Իրիաոն» կատարելու է ՝ «Քեզ համար» երգը:

Առաջին կիսաեզրափակիչ փուլում Վրաստանը, մասնակիցների օգտին քվեարկելու հնարավորություն չուներ, քանզի Վրաստանի ներկայացուցիչը չէր մասնակցում: Իսկ այսօր, երկրին տրվում է ընտրություն անելու հնարավորություն, քանզի եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչում երգելու է ՝ «Իրիաոն»:

Եվրատեսիլի կանոնների համաձայն, երկիրը չի կարող քվեարկել իր ներկայացուցչի օգտին: Ուստի, ընտրություն պետք է արվի այլ երկրի ներկայացուցիչների միջև:

Վրաստանի բնակչությանը քվեարկելու հնարավորություն է տրվելու նաև եզրափակիչ համերգին:

Ինչ վերաբերում է Վրաստանի ներկայացուցչի օգտին քվեարկելու կարգին, եթե գտնվում եք՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Ավստրալիայում, Լեհաստանում, Մալթայում, Հունգարիայում, Լատվիայում, Շվեդիայում, Մոնտենեգրոյում, Սլովենիայում, Նորվեգիայում, Ռումինիայում, Սերբիայում, Սան Մարինոյում, Դանիայում, Ռուսաստանում, Մոլդովայում և ՈՒկրաինայում, պետք է միացնեք այդ երկրի հանրային հեռարձակողը:

Դրանից հետո, Վրաստանին ձայն տալու համար պետք է զանգահարեք, կամ ուղարկեք «Իրիաո» խմբի ելույթի համարը՝ «10» թիվը, եկրանի վրա նշված հեռախոսահամարին:

«Ալտիս Արենա»-ում երկրորդ կիսաեզրափակիչ փուլին մասնակցելու է 18 կատարող: Այսօր ընտրված 10 ներկայացուցիչը երգելու է մայիսի 12-ին, եզրափակիչ համերգին:

Եվրատեսիլ երգի մրցույթի թվով 63-րդ համերգի առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 8-ին և եզրափակիչ է անցել 10 երկիր՝ Ավստրիան, Էստոնիան, Կիպրոսը, Լիտվան, Իսրայելը, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Ֆինլանդիան և Իռլանդիան:

Կանոնակարգի համաձայն, յուրաքանչյուր կիսաեզրափակչից եզրափակիչ  է անցնում 10 երկրի ներկայացուցիչ, որտեղ նրանց են միանում մեծ հնգյակի երկրները (Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան)  և նախորդ տարվա հաղթող երկրի ներկայացուցիչը, այս դեպքում Պորտուգալիան:

Եզրափակչում կարող են քվեարկել բոլոր 43 երկրների ներկայացուցիչները, որոնք մասնակցում են «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթին:

«Եվրատեսիլ 2018»-ի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 12-ին: Մրցույթը ուղիղ հեռարձակվելու է առաջին ալիքով, այն մեկնարկելու է ժամը 23:00-ին: