«Իրիաո»-ն Լիսաբոնում կատարել է «Եվրատեսիլ 2017»-ի հաղթող Սալվադոր Սոբրալի երգը (վիդեո)

«Եվրատեսիլ 2018»-ի վրաց մասնակիցներ, «Իրիաո» խմբի անդամները Լիսաբոնում, պաշտոնական մամլո ասուլիսին կատարել են «Եվրատեսիլ 2017»-ի հաղթող մասնակից Սալվադոր Սոբրալի “Amor pelos dois” երգը:

«Իրիաո»-ի կատարումն արժանացել է լսարանի հավանությանը:

«Եվրատեսիլ 2018»-ի վրաց մասնակիցներն այսօր Լիսաբոնում անցել են երկրորդ փորձը:

Փորձից հետո, վրաց երաժիշտները մամլո ասուլիսին պատասխանել են միջազգային մեդիայի հարցերին:

Մրցույթի պաշտոնական բացումը տեղի է ունենալու վաղը, մայիսի 6-ին:

Մայիսի 10-ին, «Իրիաո»-ն հանդիսատեսի առջև ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչում և կատարելու է «Քեզ համար» երգը: