Եվրատեսիլ 2018-ի Վրաստանը ներկայացնող «Իրիաո» համույթը Եվրատեսիլ մրցույթի երգը ձայնագրելու է այսօր:
«Քո համար»,-այսպես է կոչվում երգը, որի կոմպոզիտորը Դավիթ Մալազոնիան է, ձևաորումը պատկանում է Միխեիլ Մդինարաձեին, իսկ տեքստի հեղինակն է Իրինա Սանիկիձեն:
«Իրիաո» համույթի ղեկավարը կոմպոզիտոր Դավիթ Մալազոնիան է, ով 15 տարիների ընթացքում գործունեություն է ծավալում Գերմանիայում:
Համույթը կատարում է եզակի երաժշտություն, որը ջազի և վրաց ազգագրական երաժշտության խառնուրդն է: Դավիթ Մալազոնիան հանդիսանում է առաջին վրաց կոմպոզիտորը, որը միավորել է այս երկու ուղղությունները: Նա 30 տարիների ընթացքում երաժշտություն է ստեղծել Վրաստանում և Գերմանիայում: «Իրիաո» համույթը հիմնվել է իր կողմից 2013 թվականին:
Նշենք, որ եվրոպական երգի մրցույթը տեղի է ունենալու մայիսին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:
Հեղինակ -
Edgar Barsegyan