Իրավունք ենք վերապահում, ժամանակ չկորցնել քմահաճույհների, անարդյունավետ բանակցությունների վրա և ամբողջովին կենտրոնանալ մեր ժողովրդի ու երկրին հուզող խնդիրների վրա. Իրակլի Ղարիբաշվիլի
Իրավունք ենք վերապահում, ժամանակ չկորցնել քմահաճույհների, անարդյունավետ բանակցությունների վրա և ամբողջովին կենտրոնանալ մեր ժողովրդի ու երկրին հուզող խնդիրների վրա. Իրակլի Ղարիբաշվիլի

Մենք համոզվեցինք, որ ընդդիմության ներկայացուցիչները չունեին ոչ համարձակություն, ոչ էլ իմաստություն, հրաժարվելու բացարձակապես չհիմնավորված բողոքներից և ստորագրել փաստաթուղթը: Այսօր, երբ իրավիճակը բոլորի համար պարզ է, մենք իրավունք ենք վերապահում, ժամանակ չկորցնել քմահաճույհների, անարդյունավետ բանակցությունների վրա և ամբողջովին կենտրոնանալ մեր ժողովրդի ու երկրին հուզող խնդիրների վրա, – այս մասին կառավարության նիստում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Կառավարության ղեկավարի խոսքով, իշխող կուսակցությունն այլևս չի ցանկանում ժամանակ ծախսել անարդյունավետ բանակցությունների վրա:

«Քրիստիան Դանիելսոնի կողմից կազմած փաստաթղթում, ոչ մի նշում չի եղել արտահերթ ընտրությունների մասին: Դա բնական է, քանի որ վրաց ժողովրդի ճնշող մեծամասնությունը, ամբողջ արևմտյան հասարակությունը, ամբողջ աշխարհը ճանաչում է 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները և դրանց արդյունքները: Հետևաբար, արդյունքների օրինականության վերաբերյալ հարցականներ չկան: Սակայն, ի տարբերություն քաղաքակիրթ աշխարհի հասարակության, արմատական ​​ընդդիմությունը չի փորձում դուրս գալ այս փակուղուց, որտեղ մտել է կամավոր, թեկուզ լրիվ անհասկանալի հաշվարկներով: Մենք համոզվեցինք, որ ընդդիմության ներկայացուցիչները չունեին ոչ համարձակություն, ոչ էլ իմաստություն, հրաժարվելու բացարձակապես չհիմնավորված բողոքներից և ստորագրել փաստաթուղթը: Այսօր, երբ իրավիճակը բոլորի համար պարզ է, մենք իրավունք ենք վերապահում, ժամանակ չկորցնել քմահաճույհների, անարդյունավետ բանակցությունների վրա և ամբողջովին կենտրոնանալ մեր ժողովրդի ու երկրին հուզող խնդիրների վրա: Մենք առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կներկայացնենք խոշոր նախագծեր, գյուղատնտեսության և ենթակառուցվածքների ոլորտում: Մենք ժամանակ չենք ունենա վատնել անարդյունավետ բանակցությունների վրա», – հայտարարել է վարչապետը:

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, իշխող թիմը հանդիպակած դիրքորոշում է ունեցել, միջնորդի ներկայացրած փաստաթղթում բարձրացված բոլոր հարցերի վերաբերյալ:

«Մեր թիմն ամեն ինչ արեց համաձայնության հասնելու համար, բայց արմատական ​​ընդդիմությունը չցանկացավ համաձայնության գալ: Միջնորդին խնդրում էր փաստաթղթում հավելյալ կետեր ավելացնել և շեշտը դրեց բանակցությունները խափանելու վրա: Դա հաստատում են ընդդիմության համեմատաբար չափավոր ներկայացուցիչները: Կարծում եմ, բոլորի համար պարզ դարձավ, որ արհեստականորեն ստեղծված այս ճգնաժամն իրականում բուն արմատական ​​ընդդիմության սուր ճգնաժամն է», – հայտարարել է Ղարիբաշվիլին: