Իրավիճակը վերահսկում ենք, արվում է ամեն բան, որ առևանգիչները ազատեն պատանդներին. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի Լուցկ քաղաքում ավտոբուսի առևանգման հետ կապակցությամբ հայտարարել է, որ իրավիճակը լիովին վերահսկելի է, և ամեն ինչ արվում է պատանդներին ազատելու համար:
Զելենսկիի խոսքով, առևանգիչի հետ ընթանում են բանակցություններ:
«Մենք լիովին վերահսկում ենք իրավիճակը: Գիտեմ բոլոր մանրամասները: Ես կապի մեջ եմ մասնագետների հետ, ովքեր գտնվում են Լուցկ քաղաքում: Նրանք աշխատում են տեղում, անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի առևանգիչը ազատ արձակի պատանդներին»,- գրել է Վլադիմիր Զելենսկին:
Ուկրաինայում, Լուցկ քաղաքում անհայտ տղամարդը առևանգել է ավտոբուսը և վերցրել պատանդներ: Տարածված լրատվությամբ, առևանգիչը զինված է, իսկ ավտոբուսը ականապատված: