Իրավապահների կողմից հանցանքին համապատասխան արձագանք չտալու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Նաթիա Մեզվրիշվիլի
Իրավապահների կողմից հանցանքին համապատասխան արձագանք չտալու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Նաթիա Մեզվրիշվիլի

Որոշ լրատվամիջոցների և առանձին անձանց կողմից տարածվում է տեղեկություն իրավապահ մարմինների կողմից հանցանքին իբր համապատասխան արձագանք չտալու մասին, որը չի համապատասխանում իրականությանը,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին:

Նրա խոսքով, նախընտրական ժամանակաշրջանում նման ուղերձներն աջակցում եմ անպատժելիության սինդրոմի հաստատմանը և խրախուսում բռնությանը այն ֆոնին, երբ ընտրությունների օրը ոստիկանության ներգրավվածության արդյունքում խուսափեցինք ֆիզիկական բախման բազմաթիվ դեպքերից:

 

Ներքին գործերի նախարարի տեղակալի հայտարարությամբ, ընթացիկ շաբաթ լրատվամիջոցների և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից տարածված տեղեկություններն ստուգելու համար վերջին 48 ժամվա ընթացքում հարցաքննվել է աննախադեպ քանակությամբ (231) վկա: