Իրավապահների ջանքերի շնորհիվ, 2020 թվականին, նախորդ տարվա հետ համեմատ գրանցված հանցագործությունները նվազել են 12 տոկոսով. Վախտանգ Գոմելաուրի

19:54, 21.02.2021

Իրավապահների ջանքերի շնորհիվ, 2020 թվականին, նախորդ տարվա հետ համեմատ գրանցված հանցագործությունները նվազել են 12 տոկոսով,- այս մասին խորհրդարանի հանձնաժողովների համատեղ նիստում, հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարարի թեկնածու, Վախտանգ Գոմելաուրին:

Ըստ նրա, նվազել են այնպիսի անվանակարգերի հանցագործությունները, ինչպիսիք են սպանության փորձը, կողոպուտը, շորթումը, գողությունը, այդ թվում ՝ բնակարանների կողոպուտը:

«Կիբերհանցագործություններն աճել են, ինչը համաշխարհային մարտահրավեր է և պայմանավորված է ինտերնետային ռեսուրսների օգտագործման ավելացմամբ: Ավելացել է նաև ընտանեկան բռնության մասին ոստիկանություն հաղորդումների թիվը: Բացի այդ, իննը դեպքով աճել է սպանությունը: Մենք ամեն ամիս տեղեկություններ ենք տրամադրում հանրությանը գրանցված հանցագործության մասին: Իհարկե, կան մարտահրավերներ, որոնց լուծման համար նախարարությունում ծրագրված են և ընթացքի մեջ են մի շարք բարեփոխումներ», – ասել է Վախտանգ Գոմելաուրին:

Նմանատիպ