Իրավապահները խմբակային ավազակության մեղադրանքով ձերբակալել են երկու անձի
Իրավապահները խմբակային ավազակության մեղադրանքով ձերբակալել են երկու անձի

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Վակե-Սաբուրթալոյի գլխավոր վարչության աշխատակիցները խմբակային ավազակության մեղադրանքով ձերբակալել են երկու անձի՝ 2000 թվականին ծնված Մ.Մ.-ին և նույն թվականին ծնված Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Կ.Պ.-ին: Հանցագործությանը մասնակցած 2001 թվականին ծնված Լ.Չ.-ին մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով:

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները հանցակցի հետ միասին խոշոր չափի գումար հափշտակելու նպատակով ավազակության պլան են մշակել: Սույն թվականի ապրիլի 14-ին նրանք խաբեությամբ Թբիլիսիի բնակարաններից մեկն են բերել երկու անձի, կապկպել նրանց և, հրազենի գործադրմամբ ու կյանքից զրկելու սպառնալիքով, ավազակությամբ հափշտակել նրանց պատկանող 181,000 ԱՄՆ դոլարը, ձեռքի ժամացույցն ու վզնոցը: Հանցավոր գործողությունից հետո երեք մեղադրյալներն էլ դիմել են փախուստի:

Իրավապահները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզել են հանցագործների ինքնությունը և նրանց նկատմամբ կիրառել օրենքով սահմանված միջոցներ: Ոստիկանությունը Մ.Մ.-ին և Կ.Պ.-ին ձերբակալել է որպես մեղադրյալ:

Մեղադրյալների բնակության վայրի խուզարկությամբ որպես իրեղեն ապացույց առգրավվել են զենքեր և հանցագործության կատարման ժամանակ օգտագործված այլ իրեր:

Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով և 3-րդ մասի «գ» կետով, ինչը նախատեսում է ազատազրկում մինչև 12 տարի ժամկետով: