Իրավապահները նախնական իմացությամբ անչափահասի պատկեր պարունակող պորնոգրաֆիկ արտադրանքի ձեռքբերման, պահման, տիրապետման և տարածման համար անչափահասի են ձերբակալել

11:07, 06.08.2026
Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները իրականացված ոստիկանական միջոցառումների արդյունքում նախնական իմացությամբ անչափահասի պատկեր պարունակող պորնոգրաֆիկ արտադրանքի ձեռքբերման, պահման, տիրապետման և տարածման մեղադրանքով անչափահասի են ձերբակալել։
ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը սոցիալական ցանցերի օգտատերերի բաց էջերից ներբեռնել է տարբեր անձանց, այդ թվում՝ անչափահասների լուսանկարներ, որոնք ծրագրային ապահովման կիրառմամբ մոնտաժել է, հաղորդել անչափահասի պատկեր պարունակող պորնոգրաֆիկ արտադրանքի տեսք և վիրավորական տեքստերի հետ մեկտեղ տարածել սոցիալական ցանցերից մեկում։
Իրավապահները իրականացված համալիր քննչական գործողություններից հետո հանցագործին որպես մեղադրյալ ձերբակալել են Թբիլիսիում։
Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, ինչը նախատեսում է ազատազրկում՝ մինչև 15 տարի ժամկետով։

Նմանատիպ