Իրավապահները Լազարե Գրիգորիադիսին ձերբակալել են կյանքից զրկելու սպառնալիքի մեղադրանքով
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է Լազարե Գրիգորիադիսին։ Այս տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են գերատեսչությունից։
Ինչպես հայտնում են Ներքին գործերի նախարարությունից, Լազարե Գրիգորիադիսը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածի հիման վրա, ինչը ենթադրում է սպառնալիք։
Առկա տեղեկություններով՝ Գրիգորիադիսը սպանության սպառնալիքներ է հնչեցրել բարերից մեկի աշխատակիցների հասցեին։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 7-ին, 8-ին և 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանների վրա հարձակվելու և գույքը վնասելու մեջ մեղադրվող Լազարե Գրիգորիադիսը 2024 թվականի ապրիլի 12-ին դատապարտվել էր ինը տարվա ազատազրկման։
Լազարե Գրիգորիադիսին ներում էր շնորհել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչի հիման վրա նա 2024 թվականի ապրիլի 24-ին լքել էր կալանավայրը։