Իրավապահները գողության մեղադրանքով ձերբակալել են երկու օտարերկրյա քաղաքացու
Վրաստանի ՆԳ նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության, Իսանի-Սամգորիի գլխավոր բաժնի աշխատակիցները գողության մեղադրանքով ձերբակալել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության երկու քաղաքացու։
ՆԳՆ-ի հաղորդմամբ, քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները ինքնաթիռում գտնվող երկու ուղևորներին պատկանող 7800 դոլար և 4450 եվրո են վերցրել՝ թռիչքներից մեկով ճանապարհորդելիս։
«Թեժ հետապնդման և քննչական գործողությունների արդյունքում իրավապահ մարմինները արագորեն նույնականացրել են հանցագործության կատարողներին և ձերբակալել նրանց որպես կասկածյալներ օդանավակայանի տարածքում։ Իրավապահ մարմինները գողացված գումարը որպես ապացույց առգրավել են։ Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի չորրորդ մասով, որը նախատեսում է մինչև 10 տարի ազատազրկում», – ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ։