Իրավապահները անչափահասի նկատմամբ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեղադրանքով մեկ անձի են ձերբակալել
Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի անչափահասների գործերով գլխավոր վարչության աշխատակիցները, անչափահասի նկատմամբ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, ձերբակալել են մեկ անձի։
ՆԳՆ-ի տեղեկություններով՝ հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը վիճաբանության հողի վրա սկսված հակամարտության հետևանքով սառը զենքով բազմաթիվ վերքեր է հասցրել անչափահասին և փախուստի դիմել դեպքի վայրից։
«Վիրավոր անչափահասը համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով տեղափոխվել է կլինիկա։ Իրավապահները թեժ հետքերով իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հանցագործություն կատարած անձին ձերբակալել են որպես մեղադրյալ։ Ոստիկանությունը որպես իրեղեն ապացույց առգրավել է հանցագործության գործիքը՝ դանակը։
Դեպքի առթիվ հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչը նախատեսում է ազատազրկում մինչև 13 տարի ժամկետով»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։