Իրավապահ մարմինների աշխատակիցները Թբիլիսիում և շրջաններում առգրավել են անօրինական զենք և զինամթերք
Տարբեր ժամանակներում իրականացված ոստիկանական կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ՆԳ նախարարության Թբիլիսիի, Քվեմո Քարթլիի, Իմերեթիի, Շիդա Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժինների աշխատակիցները ձերբակալել են հինգ անձի՝ զենքի և զինամթերքի անօրինական ձեռքբերման, պահպանման և կրելու մեղադրանքով։
ՆԳ նախարարության հաղորդմամբ, մեղադրյալների անձնական իրերի, տրանսպորտային միջոցների և բնակելի տարածքների խուզարկությունների արդյունքում որպես ապացույց առգրավվել են տարբեր տեսակի հրազեն և զինամթերք, այդ թվում՝ երկու գնդացիր, երեք ատրճանակ, վեց փողով լիցքավորվող հրացան, մեկ խլացուցիչ և 41 փամփուշտ։
Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև յոթ տարի ազատազրկում։