Իրավապահ մարմինները ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցագրով հետախուզվող երկու անձանց

11:27, 26.07.2026

Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության Աջարիայի գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցագրով հետախուզվող երկու օտարերկրյա քաղաքացիների: Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության հաղորդմամբ, ձերբակալվածները միջազգային հետախուզման մեջ էին Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմինների պահանջով:

«Կատարված քննչական գործողությունների արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները, հետախուզվող անձանց ձերբակալել են տարբեր ժամանակներում:

Ներկայումս ձերբակալվածների նկատմամբ ընթանում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգերը», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Նմանատիպ