Իրավական պետությունում օրենքը գերակայող է և անձամբ ես կլինեմ գարանտ, որ այս երկրում օրենքից վեր ոչ ոք չի լինի. Կվիրիկաշվիլի
«Իրավական պետությունում օրենքը գերակայող է և անձամբ ես, իմ քաղաքական թիմի հետ կլինեմ գարանտ, որ այս երկրում օրենքից վեր ոչ ոք չի լինի»,- այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արել է 1tv.ge-ի պետական գնումների ժամանակ անարդար պայմանների առկայության կապակցությամբ «ՈՒցնոբի»-ի կողմից արված հայտարարությունը մեկնաբանելիս:
Վարչապետի գնահատմամբ նշված հարցը ունի միայն իրավական նշանակություն և նման հարցերը պետք է լուծվի միայն իրավական ճանապարհներով:
«Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ մենք ապրում ենք իրավական երկրում, որտեղ գոյություն ունի օրենքի գերակայություն, այլ ոչ թե ծանոթությամբ գործեր անելը: Ես անձամբ երաշխիքն եմ իմ քաղաքական թիմի հետ միասին, որ այս երկրում ոչ մի մարդ չի կարող լինել օրենքից վեր: Ինչ վերաբերում է կոնկրետ այս գործին, գիտեմ, որ գործընթացները ընթանում են օրենքի լրիվ պաշտպանությամբ»,-ասել է վարչապետը:
Նշենք, որ այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ «ՈՒցնոբին» խոսել է պետական գնումների ժամանակ անարդար պայմանների մասին և նշել, որ պետությունը կապված է կոնկրետ ընկերությունների հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan