Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի փոխնախագահ է ընտրվել Գեդևան Փոփխաձեն: Փոփխաձեն ժամանակավորապես կատարելու է կոմիտեի նախագահի պարտականությունները:
Կոմիտեի նախագահ Էկա Բեսելիան, իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնին ներկայացրել է երեք թեկնածու՝ Գեդևան Փոփխաձեին, Լևան Գոգիչաիշվիլուն և Ռուսլան Պողոսյանին:
Քվեարկության ժամանակ Գեդևան Փոփխաձեն ստացել է վեց ձայն, Լևան Գոգիչաիշվիլին հինգ, իսկ Ռուսլան Պողոսյանը մեկ ձայն:
Էկա Բեսելիան իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնը լքել է դեկտեմբերի 27-ին և հայտարարել, որ դա արել է գերագույն դատարանի դատավորների անժամկետ նշանակման թերի գործողությունը դադարեցնելու համար:
Հեղինակ -
Edgar Barsegyan