Իրանում պնդում են, որ հարվածներ են հասցրել Հորդանանում և Քուվեյթում գտնվող ավիաբազաներին

10:38, 16.07.2026

Իրանի զինված ուժերը հայտարարում են, որ հարվածներ են հասցրել Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազայում գտնվող ԱՄՆ ռազմական կապի համակարգերին և վառելիքի պահեստներին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական պետական ​​լրատվամիջոցներին։

Հորդանանի պետական ​​լրատվական գործակալությունը հայտնել է, որ երկրի ՀՕՊ համակարգերը խոցել են իրանական ութ հրթիռ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նույնպես հայտարարել է, որ թիրախը եղել է ԱՄՆ զորքերի հավաքատեղին և Քուվեյթի Ալի Ալ-Սալեմ ավիաբազայում գտնվող վաղ նախազգուշացման ռադարային համակարգը։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում Իրանի վրա հարվածների երկու ալիք է իրականացրել։

Նմանատիպ