Իրանի Շիրազ քաղաքում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 19-ի: Իրանական «պրես տիվի» հեռուստաընկերության փոխանցմամբ, քաղաքում աղետի հետևանքով տուժածների թիվը հասել է 119-ի:
Ջրհեղեղը Գոլեստանի և Մազանդարանի շրջաններում վնաս է հասցրել մոտ 56 հազար մարդու: Փլուզվել է մի քանի հարյուր տուն: Աղետը մոլեգնում է նաև Փարսի գավառում:
Իրանի ոստիկանությունում հայտարարում են, որ ջրով ծածկվել է մոտ 200 ավտոմեքենա: Իրանի նախագահը գավառապետին կարգադրել է աշխատել արտակարգ ռեժիմով: