Իրանում կործանված ուղևորատար ինքնաթիռը ուներ տեխնիկական խնդիրներ

14:54, 18.02.2018

Իրանում կործանված ուղևորատար ինքնաթիռը ուներ տեխնիկական խնդիրներ,-այս մասին լուր է տարածել ISNA գործակալությունը:

Տարածված լրատվությամբ, նշված օդանավը մեկ ամիս առաջ տեխնիկական հիմնախնդիրների պատճառով ստիպված է եղել կատարել վթարային վայրէջք:

ՈՒղևորատար ինքնաթիռը Թեհրանից ուղևորվում էր Յասուջ: Օդանավը ռադարներից կորել է թռիչքից 50 րոպե անց: Ինչպես գրում է իրանական մամուլը ATR 72-500 ինքնաթիռը հավանաբար բախվել է լեռան գագաթին: Ավիավթարը տեղի է ունեցել Իսպահանի գավառի Սեմիրոմիս բնակավայրի մոտակայքում:

Aseman Airlaines ավիաընկերության փոխանցմամբ մահացել է 66 մարդ: Փրկարարական գործողություններին խանգառում են բարդ օդերևույթաբանական պայմանները:

Ընկերության փոխանցմամբ զոհվածների թվում կա մի երեխա:

Այս րոպեներին զոհվածների ընտանիքի անդամները գտնվում են Թեհրանի օդանավակայանում:

 

https://twitter.com/TruTawar/status/965153442917421057

Նմանատիպ