Իրանում հայտարարում են, որ տարածաշրջանում կհարձակվեն Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ռազմական բազաների վրա, եթե դրանք պաշտպանեն Իսրայելին
Իրանում հայտարարում են, որ տարածաշրջանում կվերցնեն թիրախում Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ռազմական բազաները, եթե նրանք պաշտպանեն Իսրայելին։ Այս մասին հայտնում է «BBC»-ն՝ հղում տալով Իրանի պետական լրատվամիջոցներին։
Մեդիայի հաղորդմամբ՝ Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, որ չօգնեն Իսրայելին Թեհրանի հակահարվածների կասեցման հարցում։