Իրանում հայտարարում են, որ Լիբանանում հրադադարը կհայտարարվի այս գիշեր և կտևի մեկ շաբաթ
Իրանում հայտարարում են, որ Լիբանանում հրադադարը կհայտարարվի այս գիշեր և կտևի մեկ շաբաթ

Լիբանանում հրադադարը կհայտարարվի այս գիշեր, – այս մասին տեղեկատվությունը տարածում է լիբանանյան մամուլը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան զինվորականին:

Տարածված տեղեկությունների համաձայն՝ հրադադարը կտևի մեկ շաբաթ՝ մինչև Միացյալ Նահանգների և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի ավարտը:

Հայտնի է դառնում, որ այսօր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության կաբինետի նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի Լիբանանում հնարավոր հրադադարի հարցը:

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Հարավային Լիբանանում հարվածներ են հասցվել «Հեզբոլլահի» ավելի քան 200 թիրախների: