Իրանում հայտարարում են, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններում «որոշակի առաջընթաց» է գրանցվել, սակայն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները պահպանվում են
Իրանում հայտարարում են, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններում «որոշակի առաջընթաց» է գրանցվել, սակայն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները պահպանվում են

Իրանում հայտարարում են, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններում «որոշակի առաջընթաց» է գրանցվել, սակայն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները պահպանվում են։ Այս մասին «Ռոյթերս» գործակալությանը հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։

Նրա խոսքով՝ բանակցություններում առաջընթացին նպաստել է Պակիստանի բանակի հրամանատարի այցը Թեհրան։

«Այդ այցն արդյունավետ էր, և որոշ ոլորտներում տարաձայնությունները նվազել են, սակայն միջուկային հարցերի շուրջ սկզբունքային տարաձայնությունները դեռ մնում են։ Ավելացել են հույսերը, որ հրադադարի համաձայնագիրը կերկարաձգվի, և կկայանա բանակցությունների երկրորդ փուլը», – հայտարարել է իրանցի պաշտոնյան «Ռոյթերսի» հետ զրույցում։

Նա նաև նշել է, որ ամենաբարդ խնդիրներն են մնում Իրանում առկա հարստացված ուրանի հարցը և Թեհրանի միջուկային ծրագրի սահմանափակման հարցը։